ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիդերները պետք է հանդիպեն. նոր «խաղաքարտեր» կբացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, այս շաբաթ նախատեսված է ընդդիմության լիդերների հավաք, օրը դեռեւս հստակեցվում է, հարմարեցվում օրվա օրակարգին: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ նախատեսվում է քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններիր մասնակցելու ձեւաչափը, քանի որ դեռեւս այդ հարցում լիդերնեը որեւէ հստակություն չունեն:

Հիշեցնենք, որ լիդերների հանդիպումներին ներկա են գտնվում ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` վերջիններս շունչները պահած սպասում են, թե հայրենի իշխանությունները «Ընտրական օրենսգրքում» ինչ փոփոխություններ կիրականացնեն, քանի որ ընդդիմության առաջնորդները կտրականապես դեմ են ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելուց:

Եթե վարկանիշային ընտրակարգը հանվի «Ընտրական օրենսգրքից» ու համամասնական ընտրակարգով գնան ընտրությունների, ապա ՀՓՇ-ն այլ օրակարգով է պատրաստվում գնալ ընտրությունների: Հնարավոր է լիդերները միավորվեն ու մեկ դաշինքով գնան ընտրությունների` բացառապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, որն ի սզբանե հայտարարել է, որ ինքը միայնակ է պատրաստվում գնալ ընտրությունների:

Անոշորության մեջ է շարունակում լիդերներին պահել նաեւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, որը մինչեւ հիմա իր «խաղաքարտեր» չի բացել ընտրությունների մասով. «ներսում» հայտարարում է, որ ընտրությունների չի գնալու, իսկ իր ամենամտերիմ մարդկանց ասում է, որ կգնա միայնակ, առանց որեւէ դաշինքի:

Հիմա այս հանդիպմանը լիդերները պատրաստվում են հստակություն մտցնել իրենց ներսում՝ պարզելու բոլորի մտադրությունները:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս