Կաշառքի գործով կալանավորվել է Սիսիանի ոստիկանապետի տեղակալը. նոր բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Անվտանգության ծառայությունը «պատերազմ» է հայտարարել ոստիկանությանը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, օրերս կաշառքի գործով կալանավորվել է Սիսիանի ոստիկանապետի տեղակալ Գարիկ Մուրադյանը:

Ի դեպ հիշեցնենք, որ Գարիկ Մուրադյանի գործողությունների մասով անցած տարի Սիսիանում բողոքներ գրանցվեցին:

Իրավապահներին էր դիմել Սիսիանի բնակիչ Գառնիկ Սիմոնյանը՝ հայտարարելով, որ ոստիկանապետն իրեն ապրիլի սկզբին խոշտանգել է։ «Ազատության» հետ զրույցում տարեց քաղաքացու փաստաբան Լուսինե Զեյնալյանը պատմել էր՝ 64-ամյա սիսիանցուն բերման են ենթարկել ոստիկանություն և ստիպել բնակարանային գողությունն իր վրա վերցնել։ Եվ երբ չի կատարել Սիսիանի ոստիկանապետի պահանջը, ենթարկվել էր բռնության:

Արդյունքում Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) 2 քրեական գործ է հարուցվել, որոնք առնչվում են դեռեւս այն ժամանակ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի հետ կապվող միջադեպերին։ Ըստ ՀՔԾ-ի` առաջին քրեական գործը հարուցվել է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ինչպես նաև խոշտանգման հոդվածներով։

Հավելենք, որ ԱԱԾ-ն այսօր մեկ այլ բացահայտում էր արել եւ հայտնեց, որ ոստիկաության ծառայող է կաշառք ստացել:




Լրահոս