Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հայտնում է, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի տնօրենն, ըստ իր ցանկության կամ չիմացության հետևանքով, ընտրել և ընդունել է որևէ արտահերթություն չունեցող 12 երեխաների, ովքեր 50-րդ, 47-րդ, 16-րդ և այլ հերթագրման համարն են ունեցել ՝ չպահպանելով երեխաների ընդունելության համար սահմանված կարգը և հերթագրման հաջորդականությունը։
«Այդ երեխաներն ընդունվել են մանկապարտեզ միայն տնօրենի հայեցողական հրամանով, քանի որ «Մանկապարտեզ հերթագրման համակարգ» ծրագիրը թույլ չէր տա ընդունել այդ երեխաներին։ Արդյունքում՝ այլ 12 (հնարավոր է նաև ձեզնից յուրաքանչյուրի) երեխա զրկվել է մանկապարտեզ հաճախելու իր հերթի հնարավորությունից, իրավունքից։ Բացի այդ՝ մանկապարտեզ են հաճախել երկու աշխատակցի երեխա, որոնց արտահերթության հայտը մերժված է եղել։ Այսպիսով, դեռ կան տնօրեններ, ովքեր փորձում են օրենքը շրջանցելով աշխատել»,-նշում է վարչական շրջանի ղեկավարը: