ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն հայտարարել էր, թե երեկվա հանրահավաքից հետո Երևանի կենտրոնում հարձակվել են իր հորաքրոջ, եղբոր եւ հորեղբոր որդու վրա, ապա բերման ենթարկել: Armlur.am-ը տեղեկացավ, որ Սաղաթելյանի հորաքույրը ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, դասախոս Ռիտա Սաղաթելյանն է:
Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականի նոյմբերին, երբ ԵՊՀ դասախոսների հանդիպումն էր տեղի ունեցել ԿԳՄՍ նախկին նախարար, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի հետ, վերջինս շատ կոպիտ էր խոսել Ռիտա Սաղաթելյանի հետ: Հարցը դուր չէր եկել Հարությունյանին, ինչի համար վերջինս ընդհատել ու սկսկել էր վիճաբանել դասախոսի հետ:
Այդ հանդիպման ժամանակ ժամանակակից Հայոց լեզվի ամբիոնի դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Ռիտա Սաղաթելյանը նախարարին հիշեցրել էր, թե նրա խոսքով հայոց լեզուն ոչ պարտադիր դարձնելով դասախոսները կոռուպցիոն որոշ հնարավորություններից զրկվում են, իսկ վերջերս էլ հայտարարել է, թե նախորդ կառավարությունից բավականին քրեական գործեր ունի հավաքած: Կա՞ արդյոք, քրեական գործ հայոց լեզվի ամբիոնի որևէ դասախոսի վերաբերյալ, հետաքրքրվել էր Ռիտա Սաղաթելյանը:
«Ներողություն, թողեք ես խոսեմ, հա՞, հետո Դուք կխոսեք: Հիմա ձեզ գամ, ձեր քաղաքական թիմին գամ»,- միջամտել էր նախկին նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով.
«Կոռուպցիան բացահայտելը բավականին բարդ գործ է: Բայց ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը»: Հարությունյանը հայտարարել էր, թե հարցումն արել է, և շուտով հարցերի պատասխանները կլինեն:
Այս միջադեպերից հետո, կարելի է եզրակացնել, որ հայրենի իշխանությունները չեն հանդուրժում անգամ ընդդիմության ներկայացուցիչների հարազատներին, անգամ եթե նրանք կանայք են, դասախոսներ կամ իրենց գործի նվիրյալներ: Վերջիններս նման բաները հաշվի չեն առնում ու ընդդիմության բարեկամները հայտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան