Անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. մեղադրանք է առաջադրվել Ոսկեհատ գյուղի բնակչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ոսկեհատ գյուղի բնակիչ, 34-ամյա տղամարդու կողմից Արարատի մարզի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես քննությամբ հիմնավորվել է, որ Ոսկեհատ գյուղի բնակիչը 2020թ. հուլիսի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի սրճարաններից մեկում նախկինում ունեցած անձնական հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակչի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող միակողմանի սուրսայր և երկկողմանի սուր եզր ունեցող դանակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս ձախ գոտկային շրջանին՝ պատճառելով ձախից գոտկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքի, փայծաղի վնասվածքի և սուր ներքին արյունահոսության ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ոսկեհատ գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:




Լրահոս