
Քովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Քովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: ՀՀ առողջապահության նախարարությունն անում է առավելագույնը «Քովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդը ընդլայնելու ուղղությամբ:
Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին»,- գրել է փոխնախարարը: