ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Տավուշի մարզում

 

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Իջեւան քաղաքում բախվել են Իջեւանի բնակիչներ, 36-ամյա Քրիստինե Ս.-ի վարած  Mercedes մակնիշի եւ 65-ամյա Սամվել Ե.-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով Mazda-ի ողեւորուհի, Իջեւանի բնակիչ, 48-ամյա Մարիետա Ս.-ն, Mercedes-ի վարորդ Քրիստինե Ս.-ն, նրա ուղեւորներ, Իջեւանի բնակիչներ, 11-ամյա Ռաիսա Փ.-ն, 10-ամյա Լուիզա Փ.-ն, 10-ն Լեռնիկ Ս.-ն եւ 13-ամյա Ռոզի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջեւան» ԲԿ։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչ է հողամասի կառուցապատման իրավունքը:

Նարինե Պետրոսյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ, սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված):

ՀՀ կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հողամաuի uեփականատերն է ձեռք բերում իրեն պատկանող հողամաuի վրա կառուցված շենքերի, շինությունների եւ այլ անշարժ գույքի uեփականության իրավունք: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդված):

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ.  Ուզում եմ իմանալ, թե ինչ է ապաստարանը, եւ ովքեր կարող են օգտվել ապաստարանի ծառայություններից:

Գրիգոր Մկրտչյան (64 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապաստարանը   ընտանիքում բռնության ենթարկվածներին եւ նրանց խնամքի տակ գտնվող անձանց օրենքով սահմանված դեպքերում տրամադրվող անվտանգ ժամանակավոր կացարան է, որտեղ նրանք օգտվում են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններից: Ապաստարանը`

1) շահառուներին անհատույց տրամադրում է ապահով բնակելի տարածք, հոգեբանական եւ իրավաբանական օգնություն, սոցիալական աջակցություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագետների, ինչպես նաեւ ապահովում է սննդով եւ հագուստով, իսկ երեխաներին` նաեւ դասապատրաստմանն անհրաժեշտ կահավորմամբ եւ պիտույքներով տարածություն,

2) անհրաժեշտության դեպքում եւ շահառուների համաձայնությամբ կազմակերպում է նրանց կողմից առողջապահական հաստատություններ դիմելը բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու համար:

Ապաստարանում գտնվելու ժամկետը որոշում է ապաստարանը՝ շահառուներին համապատասխան օգնություն ցույց տվող մասնագետների առաջարկությամբ` հաշվի առնելով նրանց անվտանգության համար սպառնալիքների առկայությունը կամ բացակայությունը, նրանց` ինքնուրույն կամ այլ անձի հետ համատեղ բնակվելու հնարավորությունը եւ այլ վերաբերելի հանգամանքներ՝ որպես պարտադիր պայման դիտելով ապաստարանում մնալու՝ շահառուների համաձայնությունը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով:




Լրահոս