ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել.
Պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հետ Ազգային ժողովում հանդիպեցինք Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ Քննարկեցինք Քաշաթաղի մեր հայրենակիցների խնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները։


Միասնական ուժերով պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ Քաշաթաղի մեր քաղաքացիների հրատապ խնդիրները օր առաջ կարգավորելու նպատակով։
























































































