ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կան ուժեր, որոնց հետ հնարավոր է պայմանավորվել. «Ժառանգության» նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանի հետ` պարզելու համար, թե արդյոք իրենք պատրաստվում են մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին:

Մեր զրուցակիցը նշեց, որ այդ հարցում դեռեւս որոշում չունեն, քանի որ ընտրությունների օրը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել:

-Արդյոք կուսակցությունը որոշում ունի. արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ:

-Նախնական խորհրդի նիստում, քանի որ դեռ պաշտոնապես տեղեկատվություն չկա եւ վարչապետը հրաժարական չի տվել, եւ ԱԺ-ն երկու անգամ չի ընտրել, խորհուրդը որոշել է, որ եթե այդ ընտրությունները կայանան՝ կմասնակցենք:

-Սպասում եք պաշտոնակա՞ն հայտարարվի, նոր վերջնական որոշում կայացնեք:

-Միանշանակ: Կարծում ենք, որ վաղաժամ մեկնարկը կեղծ կարող է լինել:

-Տիկին Դիլբարյան, չե՞ք հավատում, որ այս իշխանությունը պատրաստ է գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Կարծո՞ւմ եք, սա հերթական մանիպուլացիան է իշխանությունների կողմից:

-Չի բացառվում նման մանիպուլյատիվ հնարավորություններ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս