
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գևորգ Պողոսյանին պատկանող հանրային սննդի կազմակերպության գործունեության կասեցումը:
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն այցելել են հանրային սննդի օբյեկտ և պարզել, որ ստուգման արդյունքում արձանագրված խախտումները (կոյուղու խողովակն անցնում էր խոհանոցի միջով, անձնակազմն ապահովված չէր հանդերձարանով) վերացվել են, կասեցման որոշմամբ սահմանված պահանջները՝ կատարվել: