«Քանի որ բուհերի շենքերը գտնվում են կենտրոնում, հանենք վաճառքի, ձեւավորված գումարներով Երեւանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինի մեր բուհական, դասախոսական, գիտական պոտենցիալը»։ Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այս հայտարարությունն այնքան էլ չի ընդունվել հասարակության տարբեր խավերի կողմից:
Սակայն ArmLur.am-ի հարցման ժամանակ մեզ հանդիպած ուսանողների մեծ մասն անգամ տեղյակ չէին այս հայտարարության մասին: Ինչեւէ, փորձել ենք հարցման միջոցով պարզել նրանց տեսակետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան