Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռոնալդոն անդրադարձել է իր սանրվածքին, որով հանդես էր եկել 2002թ. աշխարհի առաջնությունում:
«Դա սարսափելի է: Ներողություն եմ խնդրում բոլոր մայրերից, որոնք իրենց երեխաներին տեսել են այդ սանրվածքով: Ես ստացել էի վնասվածք և չէի ցանկանում հաղորդակցվել բրազիլական լրատվամիջոցների հետ: Այդ պատճառով արեցի այդպիսի սանրվածք: Ես թիմակիցներիս հարցնում էի, թե նրանց դուր գալի՞ս է իմ նոր սանրվածքը, իսկ նրանք տալիս էին բացասական պատասխան՝ նշելով, որ դա սարսափելի է: Սակայն լրագրողները տեսան իմ սանրվածքը և մոռացան վնասվածքի մասին»,- բրազիլացու խոսքերը մեջբերում է Sports Illustrated-ը:
Հիշեցնենք, որ այդ տարի Բրազիլիայի հավաքականը դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Ռոնալդոն 8 գոլով ճանաչվել էր աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու: