Հայաստանում մարտի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1148 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 192639 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 853829 վերջին մեկ օրում` 6354 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 15168 պացիենտ. մեկ օրում ավելացել է 669-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 173064 անձ` վերջին մեկ օրում 455 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3515 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 892 է: