Լոռու մարզում մարտի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 18։10-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կետրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Խ-ն է, ով որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է։
Պարզվել է նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հարևանությամբ գործող «Կոնգո» գերեզմանոցից, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, «Մակարով» տեսակի ատրճանակով հոր գերեզմանի մոտ նա կրակել է իր գլխին։
Աղբյուրի տեղեկություններով՝ նա նախկիում աշխատել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում։