ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր քրեական գործ Շուշիի և Հադրութի գրավման մասով. ԱԱԾ-ն անցել է գործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, ռազմական դրության ժամանակ, ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ, 356-րդ, 361-րդ, 362-րդ, 363-րդ, 364-րդ, 365-րդ հոդվածների տարբեր մասերով հարուցվել է 1445 քրեական գործ: Վերոնշյալ քրեական գործերով հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տասնյակ անձանց, մի քանի տասնյակ անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3- րդ մասի հատկանիշներով քննվող՝ ռազմական դրության պարագայում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքի վերաբերյալ մեկ գործով քննության առարկա են Շուշիի, Հադրութի, Մեխակավանի, Հորադիզի ուղղություններով զորքերի և ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից բնակավայրերի գրավման հանգամանքները:

2020թ. տեղի ունեցած պատերազմի առնչությամբ քննվում են նաև մեկական գործեր՝ պետական դավաճանություն կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդված) և լրտեսության (ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդված) հատկանիշներով, որոնցով իրականացվում են քրեական հետապնդումներ կոնկրետ անձանց նկատմամբ:

Ընդհանուր առմամբ պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող՝ վկայակոչված քրեական գործերով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա, որոշումներ են կայացվել 628 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այդ թվում՝ նաև բաձրաստիճան սպաների։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս