Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում մարտի 31-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 77 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով Արցախում հասել է 22 008-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 486 դեպք։

2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 560 քաղաքացու հետազոտություն, որից 602-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:




Լրահոս