
Ապրիլի 1 -ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ կունենա ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այդ մասին լրագրողների հետ շփման ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Եռակողմ հանդիպում նախատեսված չէ:
Դեռ օրեր առաջ Զախարովան հայտնել էր, որ հանդիպումները տեղի կունենա ապրիլի 2-ին: Այժմ օրակարգում փոփոխություն է տեղի ունեցել: Հանդիպումները կկայանան Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում: