Արտակ Թովմասյանն իր տեղը չի գտնում. նոր ձևավորված ուժը պառակտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Երրորդ ուժ» նախաձեռնությունը դեռ չձևավորված պառակտվել է։ Հիշեցնենք, որ այս շարժումը ձեւավորել էր «Թովմասյան» հիմնադրամի նախագահ, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը։ Ի սկզբանե այս նախաձեռնության մաս էին դարձել  «Հայահավաք» նախաձեռնության անդամները՝ Արագած Ախոյանը, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը, Արշակ Զաքարյանը, Վարդան Այվազյանը եւ այլք։

Սակայն ուշագրավ է, որ հիմնադիր ասուլիսից հետո նրանց ճանապարհները բաժանվել են: ArmLur.am-ի տեղեկություններով, այդ որոշումը եղել է Արտակ Թովմասյանինը: Նա վերջերս մեկնել է Մոսկվա, այնտեղ հանդիպումներ ունեցել եւ վերադառնալուց հետո հայտարարել, թե այլեւս չի ցանկանում շարունակել իր ճանապարհն այդ ուժերի ներկայացուցիչների հետ: Մեր տեղեկություններով, նա որոշել է առանձին մասնակցել ընտրությունների:

Հետաքրքիր է, որ տարեվերջին կոնսոլիդացիայի կոչով հանդես եկած եւ նոր ուժ ձևավորել ցանկացած Արտակ Թովմասյանն իր տեղը չի գտնում եւ այդպես էլ չի կարողանում որեւէ ուժի հետ միանալ:

Սոնա Գրիգորյան

 




Լրահոս