
Այսօր զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին:
Զինծառայողների ծնողները պատգամավոր Թագուհի Թովմասյանին ներկայացրին իրենց մտահոգություններն ու պահանջները:
Ծնողները մասնավորապես նշել են, որ այլեւս կորցնելու բան չունեն եւ պատրաստ են անգամ դիմել ծայրահեղ միջոցների, միայն թե բացահայտվի, թե ինչ հանգամանքներում են զոհվել իրենց երեխաները:
Հանդիպաման վերջում պատգամավորը խոստացավ, որ հնարավոր ամեն բան կանի, որպեսզի բացահայտվի ողջ եղելությունը եւ ծնողները ստանան իրենց հարցերի պատասխանները:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: