ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր ցուցակում կարող են նոր մարդիկ լինել. Ալեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինձ չի հետաքրքրում Հայաստանի 2-րդ, 3-րդ, 1-ին նախագահների վարկանիշը, ինձ հետաքրքրում է այն 42 տոկոսը, որը հիասթափփված է քաղաքականությունից եւ չի ուզում որեւէ մեկին սատարել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ պատերազմից հետո Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը բարձրացել է եւ նա կարող է վարչապետի պաշտոնում փոխարինել Նիկոլ Փաշինյանին:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն նախընտրական աշխատանքները սկսել են, այդ թվում ցուցակներ ճշգրտելու հետ կապված:

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ իր կարծիքով ճիշտ կլինի, եթե իշխող ուժը ընտրությունների գնա «Քաղաքացիական պայմանագիր» անվանումով, ոչ թե դաշինքով:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս