Քյարքիի ձորում սպանված տղամարդը Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով Քյարքիի ձորում սպանված Ժիրիկ Շաջանյանը Հայ հեղափոխական դաշնակցության անդամ էր: Ավելին, իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների, ըստ նախնական վարկածի, վերջինիս սպանել են թալանելու նպատակով եւ մեքենան գլորել են ձորը: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ կպչուն ժապավենով միայն տղամարդու պարանոցը կապված չի եղել, այլ ենթադրյալ հանցագործները կպչուն ժապավենով կապել են նրա բերանը եւ ձեռքերը:

Հիշեցնենք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Երեկ՝ մարտի 30-ին, Քյարքիի ոլորաններում գլխիվայր շրջված ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել էր Էրեբունու բաժնի կողմից որպես անհայտ կորած Երևանի բնակիչ՝ 51-ամյա Ժիրիկ Շաջանյանի դիակը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով դատաբժշկի կողմից դիակի արտաքին զննությամբ պարանոցի վրա հայտնաբերվել է փաթաթած կպչուն ժապավեն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով սպանվածն աշխատում էր «Ալանուշ Շահինի Բանդարի Մասիհի» ԱՁ տնօրեն։




Լրահոս