Բարձրաստիճան պաշտոնյաները՝ մարզային պատասխանատուներ. Փաշինյանը փորձում է մի քանի քայլ առաջ ընկնել. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ ընդդիմությունը դեռեւս քննարկումների մեջ է՝ մասնակցե՞լ արտահերթ խորհրդարանական ընտրություններին (եթե կայանան), թե ոչ, մասնակցելու դեպքում ի՞նչ ձեւաչափով գնալ ընտրությունների, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն ինտենսիվ աշխատանքներ է կատարում մարզերում:

Ընդ որում, խոսքը նրա մարզային այցելությունների մասին չէ: Բանն այն է, որ Փաշինյանը հիանալի տեղյակ է, որ իր վարկանիշը սարսափելի ցածր է, ուստի, օգտվելով ընդդիմության շարքերում առկա անորոշությունից, փորձում է մի քանի քայլ առաջ ընկնել եւ վիճակը հնարավորինս փրկել: Մասնավորաբար, մեր հավաստի տեղեկություններով, իշխանությունները ոչ միայն կողմնորոշվել են կենտրոնական շտաբի հարցում, այլեւ հստակ աշխատանքային բաժանումներ են իրականացնում մարզերում գործունեություն ծավալելու համար:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, տեղերում մարզային իշխանություններից զատ պատասխանատուներ են նշանակվում «հանրապետական մասշտաբի» բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք արմատներով, ծնունդով տվյալ մարզից են:

Վերջիններս արդեն ակտիվորեն թիմեր են ձեւավորում, աշխատանքներ են տանում, այսպես կոչված, «ձայն բերողների» հետ: Ընդ որում, այս պահին շատ մեծ դժվարությամբ են հասնում արդյունքի, այն էլ միայն այն բանի հաշվին, որ ընդդիմադիր հիմնական ուժերը դեռեւս հստակ չեն կողմնորոշվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս