Armlur.am-ի տեղեկություններով օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Մարուքյանին:
Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը նրանից ներողություն է խնդրել վերջին տարիներին Մարուքյանի նկատմամբ կազմակերպված ֆեյքային հակաքարոզչության համար: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանն ասել է, որ ինքը հրահանգել է այլևս ԼՀԿ-ի նկատմամբ նման հակաքարոզչություն չանել` Փաշինյանը խոստովանել է, որ իրենք սխալվել են, նման պահվածք այլևս չի լինելու: Հանդիպումն ավարտվել է բարիդրացիական մթնոլորտում: (Կ)