
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած 521 հարկ վճարողների տրամադրվել են շուրջ 197 մլն դրամ գումարի չափով արտոնություններ ԱՀ կառավարության 2021թ. մարտի 23-ի N 244-Ա որոշմամբ հաստատվել է «Պատերազմական գործողությունների հետևանքով բացառապես Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած` հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորությունների կատարումից ազատվող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը»:
Ցանկում ընդգրկված են 521 հարկ վճարողներ, որոնք ազատվել են հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված` 196,961.3 հազար դրամ գումարի չափով պարտավորությունների կատարումից:
Ցանկին մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով կայքէջի «Հրապարակվող տեղեկություններ» բաժինը: