
Հայաստանում ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1097 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 193736 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 860046 վերջին մեկ օրում` 6217 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 15622 պացիենտ. մեկ օրում ավելացել է 454-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 173681 անձ` վերջին մեկ օրում 617 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3533 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 900 է: