
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետեւանքով։ Այս մասին հայտնել է ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:
«Իշխանությունը հերթական անգամ իր վարքագծով ապացուցեց, որ բուհերի կառավարման մարմիններում վերջիններիս ներկայացուցչությունը պայմանավորված է միայն նեղ քաղաքական շահեր սպասարկելով։
Մինչդեռ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջնահերթություն է տալիս հենց վերջիններիս մասնակցության թվի աճին բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմում։
Սա՞ է ձեր պետականամետ մտածողությունը։ Իսկ մի՞գուցե իշխանության ներկայացուցիչների բացակայությունը խորհրդի նիստին պայմանավորված է օրակարգում բուհի մասնաշենքերը վաճառելու հարցի բացակայությամբ:
Հ.Գ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետեւանքով»,- գրել է նա։