Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մարդու իրավունքի թեմայով 2020թ. զեկույցի մեջ անդրադարձ է կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի խնդրին:
Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ կա նաև Արցախի դեմ պատերազմին ընդհանրապես: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնել է իր տարածքների հանդեպ վերահսկողությունը, իսկ Ռուսաստանի հովանու ներքո էլ կնքված նոյեմբերի 9-ի համաձայնագրով առանց զինված գործողության հետ ստացել ևս երեք շրջան:
Այդպիսով, Վաշինգտոնի զեկույցը արձանագրում է՝ Արցախի դեմ պատերազմով, իսկ հետո եռակողմ համաձայնությամբ Ռուսաստանն ու Թուրքիան հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնել են Ադրբեջանին:
Այստեղ իհարկե հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ էր անում ԱՄՆ-ը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և ուներ խաղաղ կարգավորման միջնորդական հանձնառություն: Ի վերջո այդ մասին ԱՄՆ նախագահների մասնակցությամբ են եղել մի շարք հայտարարություններ եռանախագահ երկրների ղեկավարների ձևաչափով, այդ թվում պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 2-ին:
Զեկույցում խոսվում է նաև այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումներ են թույլ տրվել՝ ներառյալ անօրինական սպանությունները, խաղաղ բնակչության շրջանում զոհերը, անմարդկային վերաբերմունքը։
Մանրամասները՝ տեսանյութում