
Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հուղարկավորությունն էլ՝ ապրիլի 3-ին:
Հիշեցնենք, որ Կոմանդոսը ծանր վիճակում բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 30-ին, նա վարակված էր կորոնավիրուսով:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության հերոս, զինված ուժերի գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանի (Արկադի Տեր-Թադևոսյան, լեգենդար Կոմանդոս) թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում:
Հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: