Արարատ Միրզոյանի թիմը սև ցուցակում է. Փաշինյանը ցուցակ է կազմում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն այս օրերին ցուցակագրումներ են իրականացնում:

Կարծես թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մտքում եւ մտերմիկ շրջանակում բանավոր կարգով կազմել է առաջիկա արտահերթ ընտրությունների ցուցակը: Մենք տեղեկացանք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թիմը սեւ ցուցակում է, ու նրանցից մեկ երկու հոգի հազիվ թե հայտնվեն նոր ընտրացուցակում:

Ապագա խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, չեն լինի Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Սերգեյ Ատոմյանը, Լուսինե Բադալյանը, Անուշ Բեղլոյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Կարեն Գրիգորյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, ում ամուսինը ԱԺ նախագահի օգնականն է, Համազասպ Դանիելյանը, ում կինը Երեւանի ավագանու անդամ է, Արթուր Դավթյանը, Միքայել Զոլյանը, Հովհաննես Իգիթյանը, Աննա Կարապետյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Կարապետ Մխչյանը, Կորյուրն Մկրտչյանը, Էմմա Պալյանը, Եղիշե Սողոմոնյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վանիկ Օհանյանը եւ, չի բացառվում, մի քանի այժմյան պատգամավորներ եւս: Առաջիկայում կներկայացնենք «Իմ քայլ»-ի մերժվածների մյուս խմբին։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս