Դատախազությունը խորհրդարանին հաղորդում է ներկայացրել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Դատախազությունը խորհրդարան է ներկայացրել 2020թ. գործունեության մասին հաղորդումը, որտեղ արձանագրված է հանցագործության 26.468 դեպք (2019-ին՝ 26.850): 2020թ. հանցագործությունների թիվը նվազել է 1,4 տոկոսով, ինչը տեղի է ունեցել ծանր հանցագործությունների թվի նվազման հաշվին:

2020-ին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 1114 դեպք, որոնցից 157-ը՝ կաշառքի, 160-ը՝ յուրացման, 155-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 389-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու։

Ուշագրավ է, որ կոռուպցիոն հանցագործությունների մասով չկա համեմատական, եւ պարզ չէ՝ կոռուպցիոն հանցագործություններն աճե՞լ են, թե՞ նվազել։

Մարդու դեմ ուղղված հանցավորության աճ է արձանագրվել՝ 4410 դեպք, որոնցից 1763-ը կամ 40.0%-ը՝ Երեւան քաղաքում, իսկ 2647-ը կամ 60.0%-ը՝ մարզերում: Նախորդ տարվա համեմատությամբ, ըստ հաղորդման, դեպքերն աճել են 117-ով կամ 2.7%-ով: Հաղորդումը խորհրդարանում կլսվի ապրիլի 13-ի հերթական քառօրյայի ընթացքում։




Լրահոս