ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Նորագավիթի «Գայի պոստի» մոտ բախվել են ԶԻԼ 130 եւ ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ովքե՞ր կարող են օգտվել ուսման վարձի զեղչից նախնական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:

Նելլի Ասատրյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչեւ տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը եւ բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը`

1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին,

2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին,

3) 3 եւ ավելի անչափահաս կամ 3 եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,

4) վճարովի ուսուցման համակարգում երկու եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,

5) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին,

6) հեռավոր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին,

7) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները նույնպես, ուսումնական հաստատության հայեցողությամբ, կարող են օգտվել ուսման վարձի զեղչի հնարավորությունից:

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ՀԱՐՑ.  Ո՞րն է աշխատանքային պայմանագրի կնքման կարգը. ուզում եմ ծանոթանալ կարգին:

Լիա Պետրոսյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչեւ տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչեւ տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին: Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաեւ կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է աշխատողին, իսկ մինչեւ տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:

Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ, ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի, աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:

 

 

 




Լրահոս