ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ տնօրենի տեղակալը զինվորական կոչում չունի. ով է նրա հովանավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը 5 օր պաշտոնավարել էր որպես Քնչական կոմիտեի տնօրենի տեղակալ եւ հիմա նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ, չի համապատասխանում իր պաշտոնին:

Նա, մինչեւ Լոռու մարզի դատավոր նշանակվելը, աշխատել է ոստիկանական համակարգում: Անդրանիկ Սիմոնյանը բավականին երիտասարդ է, ընդամենը 31 տարեկան, սակայն Արգիշտի Քյարամյանի օրինակով արդեն հասցրել է տարբեր պաշտոններ զբաղեցնել:

Պաշտոնական կենսագրության համաձայն՝ Անդրանիկ Սիմոնյանը սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում եւ Կառավարման ակադեմիայում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի կոչում:

Նկատենք, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվելով է հենց հնարավորություն ստեղծվել պաշտոն ստանալ ԱԱԾ-ում, սակայն փաստ է, որ Անդրանիկ Սիմոնյանն իր այս կարիերայի թռիչքներին հասել է ուրիշների շնորհիվ: Հիմա նրա հովանավորը «Իմ քայլ»-ի քարտուղար Հակոբ Սիմիդյանն է։

Սակայն նկատենք, որ «Ազգային անվտանգության ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՝ Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գեներալ-մայորի կոչումն է, իսկ ստորինը՝ գնդապետի զինվորական կոչումը։ Դատավորի աշխատանքը չի համարվում զինվորական ծառայություն, հետևաբար՝ Սիմոնյանը չէր կարող ունենալ նման բարձր զինվորական կոչում։

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը ևս չուներ զինվորական կոչում, և մեկ օրում գնդապետի ուսադիրներ ստացավ, երբ նշանակվեց ԱԱԾ տնօրեն։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս