
Հայաստանը Իրանից սկսել է լոլիկ եւ վարունգ ներկրել։ Որոշ ջերմոցատերերի խոսքերով, շուկայում վաճառվում է ոչ միայն իրանական, այլեւ թուրքական ծագման լոլկիկ, վարունգ։
Նշենք, որ թուրքական և իրանական ծագմամբ լոլիկի ու վարունգի ներկրումը մեծ հարված է տեղական արտադրությանը:
Քանի որ ներկրված լոլիկն ու վարունգը շուկայում և սուպերմարկետներում բավականին էժան գնով են վաճառվում, հայ արտադրողները տուժում են:
ArmLur.am-ը եղավ Մալաթիայի շուկայում եւ արձանագրեց, որ այստեղ իրանական վարունգի մեկ կիլոգրամը վաճառվում է 200-300 դրամով, իսկ տեղականը՝ 750-800 դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ս․Հ․ Հ․Հ․