ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը նոր բացահայտումներ է անում. ինչ ծրագիր է ունեցել ՌԴ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ICR Center-ում հոդված է հրապարակել, որը նման է ԵԱՀԿ Մինսկի խմբին հրաժեշտի։

Անցած տարիների ընթացքում ԵԱՀԿ-ն ձեւակերպել է Մադրիդյան սկզբունքները՝ ճանապարհային քարտեզ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման համար, որն ավարտվելու է հենց Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշմամբ: Այն ընթացքում, երբ ես ԱՄՆ-ի համանախագահն էի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց հակամարտության կարգավորման իր պլանը, որը շատ նման էր առկա Մադրիդյան սկզբունքներին, որը անմիջապես ոչ պաշտոնապես հայտնի դարձավ», – գրում է Հոգլանդը՝ չնշելով արդյոք Լավրովի պլանում կետ կար ինքնորոշման մասին:

«Երբ, այսպես կոչված, «Լավրովի պլանը» հրապարակվեց, ես հարցրեցի իմ գործընկերոջը` Ռուսաստանի համանախագահ դեսպան Պոպովին՝ արդյոք Կրեմլը իսկապես կհամաձայնի իրականացնել, եթե Երեւանն ու Բաքուն զիջեն եւ ընդունեն այն: Նա անկեղծ պատասխանեց. «Իհարկե՝ ոչ»: Սա, առավել քան ցանկացած այլ բան, ինձ թույլ տվեց հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղը պարզապես երկկողմ խնդիր չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Իրականում սա եռակողմ խնդիր է, որում Ռուսաստանը խաղում է առանցքային, գուցե նույնիսկ որոշիչ դեր», – գրում է Հոգլանդը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս