
Հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել են Գանձասարի վանական համալիր:
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հայտնում է, որ տեղի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում սրբազան հայրերը մասնակցել են Ավագ շաբաթվա տնօրինական խորհրդին, ինչպես նաև աղոթք բարձրացրել Հայաստան և Արցախ աշխարհի անսասանության, մեր հայրենիքի նահատակ հայորդիների հոգու փրկության ու գերիների`հայրենիք շուտափույթ վերադարձման համար: