Ադրբեջանական այդ «խաղաղասիրական» ծրագրերը իրական խաղաղության նպատակներ չեն ունեցել. Արման Թաթոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ, բայց իրականում վարվել է Արցախի ու Հայաստանի բնակչության, ՀՀ քաղաքացու նկատմամբ ատելության ու թշնամանքի քաղաքականություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Իրական պատրանք ապահովելու համար այդ ծրագրերին ներգրավվել են ինչ-որ փորձագետներ ու կոչել Track II Peacebuilding: Բայց այդ փորձագետները լցված են եղել նույնքան ատելությամբ ու թշնամանքով: Օրինակ` 2016թ. «Բաքու» կամ 2017 թ. «Բաքու-Թբիլիսի» պլատֆորմները:

Ադրբեջանական այդ «խաղաղասիրական» ծրագրերը իրական խաղաղության նպատակներ չեն ունեցել, դրանց միշտ նախորդել կամ հաջորդել են դաժանություններով ուղեկցվող պատերազմական գործողություններ: Մեզ համար խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց չպետք է թույլ տալ թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ»,-նշել է ՄԻՊ-ը:




Լրահոս