![](https://armlur.am/wp-content/uploads/2021/04/168455959_527446968641349_3035412142183946434_n.jpg)
ArmLur.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Մոսկվայից Հայաստան ժամանեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա ժամանեց VIP տերմինալով, որտեղ նրան դիմավորելու էին եկել նախկին և ներկա մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ գեներալներ` թանկարժեք մեքենաներով:
Կարեն Կարապետյանին անձամբ դիմավորեցին 999 99 S դասի մերսեդեսով։
Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի, Կարեն Կարապետյանն առաջիկա ընտրություններում սատարելու է Ռոբերտ Քոչարյանին։ Նախկին վարչապետի կարծիքով՝ այս պահին երկիրը նման իրավիճակից կարող է դուրս բերել, փրկել միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։