
Այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 06։08-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի մթերային խանութում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։23-ին, մարվել՝ 07։18-ին։ Այրվել են խանութը (64 քմ) և ներսում գտնվող գույքն ու մթերքը։