Կուսակցություններն իրենց հաշվետվությունները պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որով նոր լիազորություն է տրվելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2017 թվականի ապրիլի 20-ին ընդունվել է «Կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը և հաշվետվության ձևը սահմանելու մասին»   որոշումը: Այս որոշմամբ սահմանվել են կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի և գույքի մասին հաշվետվությունը  հրապարակելու և ներկայացնելու կարգը, ինչպես նաև հաշվետվության ձևը:

Օրենքով 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարվել է փոփոխություն «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածում և սահմանվել է, որ կուսակցությունների կողմից վերոնշյալ հաշվետվությունները ներկայացվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Օրենքի անցումային դրույթներում սահմանվել է, որ կուսակցությունները 2021 թվականի իրենց տարեկան հաշվետվությունները 2022 թվականին ներկայացնելու են արդեն իսկ փոփոխված կարգով։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել Կառավարության կողմից ընդունված հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը և հաշվետվության ձևը սահմանելու մասին 2017 թվականի  ապրիլի 20-ի N 403-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու, պայմանավորված այն հանգամանքով, որ որոշմամբ կարգավորվող իրավահարաբերությունները դուրս են Կառավարության իրավասությունների շրջանակից::




Լրահոս