Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այնտեղ կաթողիկոսը հոգեհանգստի կարգ կատարեց՝ հանուն հայրենիքի պաշտպանության ընկածների հիշատակին:

Գարեգին Բ կաթողիկոսն աղոթք բարձրացրեց Արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների հոգիների հանգստության համար:

Կաթողիկոսը նաև ծաղիկներ խոնարհեց նրանց շիրիմների առաջ:

Ապրիլի 5-ը Սբ Հարության տոնին հաջորդող մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակի օրը: Մեռելոցին բոլոր ցանկացողները գերեզմաններ այցի են գնում ննջեցյալներին:




Լրահոս