
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես ասած տնային կալանքի է ենթարկվել: Ինչպես հայտնի է, երկու երկրների առաջնորդների հանդիպումը կայանալու է ապրիլի 7-ին եւ այդ հանգամանքով պայմանավորված վարչապետ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում:
Եվ սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս ամենը նման է տնային կալանքի, քանի որ այդ հանգամանքով պայմանավորված Փաշինյանը որպես երկրի ղեկավար բաց է թողել մի շարք իրադարձություններ: Օրինակ, հենց այդ օրը՝ ապրիլի 2-ին, տեղի ունեցավ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի հոգեհանգիստը, մյուս օրն էլ հուղարկավորությունը, սակայն երկու դեպքում էլ Փաշինյանը չկարողացավ ներկա գտնվել: Որպես նրան փոխարինող եկել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Փաշինյանը ներկա չգտնվեց նաեւ Սուրբ Զատիկի պատարագին, որին ամեն տարի ներկա էր լինում տիկնոջ հետ միասին: Արպրիլի 3-ին նրա փոխարեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում Հայկ Չոբանյանին կրկին Տիգրան Ավինյանը ներկայացրեց: