ՀՅԴ-ն պատրաստվում է Գերագույն ժողովի․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ապրիլի առաջին տասնօրյակում կգումարվեն ՀՅԴ կառույցների ժողովները, որպեսզի քննարկեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին Դաշնակցության մասնակցության հարցերը։ ՀՅԴ-ում, ըստ որոշ լուրերի, գերիշխող են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով մասնակցելու տրամադրությունները։ Ավելին, կան տեղեկություններ, որ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն ընտրացուցակում երկրորդ համարն է լինելու։ Չնայած դրան՝ ՀՅԴ-ական մի ստվար զանգված ընդհանրապես դեմ է Փաշինյանի վարչապետությամբ ընտրությանը մասնակցելուն եւ նրա իշխանության վերարտադրությունը լեգիտիմացնելուն։

Մարզային ժողովներից հետո Ծաղկաձորում կամ Վանաձորում կգումարվի ՀՅԴ գերագույն ժողովը, որին կմասնակցեն ստորադաս ժողովներում ընտրված պատվիրակները եւ քվեարկությամբ կորոշեն առաջիկա ընտրություններին իրենց մասնակցել-չմասնակցելու եւ մասնակցելու ձեւաչափի հարցերը։ Մեզ ասացին, որ ԳԺ-ին դրսից կուսակցականներ էլ կժամանեն, բայց հրավիրյալի կարգավիճակում՝ ոչ վճռական ձայնի իրավունքով։ Իսկ ԳԺ-ն նախատեսվում է ապրիլի վերջերին կամ մայիսի սկզբներին։ Ժողովը նաեւ ՀՅԴ գերագույն մարմին կընտրի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։




Լրահոս