
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ԲՀԿ-ական, այժմ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կընդգրկվի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում:
Բագրատյանը, որն անգամ ԲՀԿ-ական լինելու ժամանակ չէր թաքցնում իր պրոիշխանական պահվածքը, խոստացել է աշխատել Վայոց ձորի մարզում՝ թերևս հույս ունենալով, որ ընտրությունների հաջող արդյունքի դեպքում կարող է վերանշանակվել մարզպետի պաշտոնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: