ՖՈՏՈ. «Սուրմալու» տոնավաճառում բռնկված հրդեհի վայրում այս պահին աշխատում է քննչական խումբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրմալու» տոնավաճառում բռնկված հրդեհի վայրում այս պահին աշխատում է քննչական խումբը, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն:

«Ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասացին ՔԿ-ից:

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 03:07-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող «Սուրմալու» Երևանի պահածոների գործարանից։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք։ Ավելի ուշ դեպքի վայր է մեկնել եւս 8 մարտկան հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: Դեպքի վայրում է եղել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը:




Լրահոս