ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վճիռը հրապարակվեց. ով և ինչու էր հափշտակել Արարատ Միրզոյանի կաշեպատ գիրքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի Նոյեմբերի 10-ին ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից դժգոհող քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու համար: Այդ ընթացքում մի խումբ անձինք ներխուժել էին կառավարության շենք, վնասել գույքը: Իսկ ահա ավելի ուշ վերջիններս մտել էին Ազգային ժողով եւ կառավարական առանձնատուն եւ այնտեղից նույնպես հափշտակություն իրականացրել:

Այդ առթիվ 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցել էր քրեական գործ: Ըստ դատախազության հաղորդագրության` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ բազմաթիվ անձինք նշված գործով ներգրավվել են որպես մեղադրյալ: «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակիցների կողմից գույք ոչնչացնելու, վնասելու, անձանց նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի, ուրիշի գույքի և փաստաթղթերի բացահայտ հափշտակությունների վերաբերյալ:

Այսպիսով, Ազգային ժղով մուտք գործած երիտասարդներից մեկի՝ Էդուարդ Եդիգարյանի մասով դատարանը կայացրել է դատավճիռ:
Ըստ Ազգային Անվտանգության ծառայության, Էդուարդ Եդիգարյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռքբերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ ՀՀ Ազգային ժողովի, կառավարության շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում զանգվածային անկարգություններ են կատարվում, չունենալով ԱԺ շենք մուտք գործելու իրավունք, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, այլոց հետ միասին մուտք գործելով շենք, օգտվելով զանգվածային անկարգությունների հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած անվերահսկելի իրադրությունից, ապօրինի մուտք է գործել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` երրորդ հարկում գտնվող, բնակարան հանդիսացող աշխատասենյակ և ներխուժած բազմաթիվ անձանց ներկայությամբ այնտեղից բացահայտ հափշտակել է Արարատ Միրզոյանին պատկանող գույքը` սև գույնի բնական կաշվից պատյանով, 25 հազար ՀՀ դրամ արժողությամբ ՀՀ Սահմանադրությունը, որը 2020 թվականի նոյեմբերի 15-ին Էդուարդ Եդիգարյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է:

Եվ ահա, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այս գործով դատավճիռ է կայացրել:

Ի վերջո, ինչու Էդուարդ Եդիգարյանը մտավ Ազգային ժողով եւ հափշտակեց Արարատ Միրզոյանի կաշեպատ գիրքը եւ  ուր էր տարել: Վերջինիս փաստաբան Մարինե Ֆարմանյանը  ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացնում է դեպքի ողջ մանրամասները:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս