
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 6-ին, նոր որոշում է ստորագրել, որով Արշակ Կարապետյանին ազատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։
Հավելենք, որ Արշակ Կարապետյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է Զինված ուժերի հետախուզության վարչության պետը եւ աշխատանքից ազատվել էր պատերազմից հետո: Իր նոր պաշտոնին նշանակվել էր 2018 թվականին: