Երեկ խոշոր հրդեհ է տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով՝ մոտ 2 հազար քմ տարածք: Հրդեհ բռնկված տարածքում եղել է 18 տաղավար եւ 4 պահեստային մաս:
Եվ չնայած «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տեղամասի պետ Վարդան Մանուկյանը լրագրողներին ասել է, թե այս պահին անվճար տարածքներ են տվել, որ վնասներ կրած մարդիկ դրանք տեղափոխեն այնտեղ, սակայն պետք է առաջանա նաեւ այդ մարդկանց փոխհատուցելու հարցը:
Սակայն առաջին անգամ չէ, երբ նման խոշոր հրդեհ է բռնկվում, իսկ վնասներ կրած անձինք էլ ոչ մի փոխհատուցում չեն ստանում, երբ խոսքը մեծ գումարների մասին է: Այդպիսի առաջին դեպքը կապված էր «Ձյունիկ սառնարան»-ում 2019 թվականին բռնկված հրդեհի հետ: 12 գործարար, որոնց ապրանքները գտնվել են «Ձյունիկի» սառնարաններում, կանգնել էին փաստի առաջ եւ յուրաքանչյուր գործարարի վնասը կազմել էր 700-800 հազար դոլար վնա:
Եթե խոսելու լինենք բոլոր 12 ընկերությունների վնասի մասին, ապա այն կանցնի 30 մլն դոլարից: Այս ընկերություններն ամեն տարի բյուջե են վճարում 2 մլրդ դրամից ավելի: Եվ այս միջադեպից անցել է գրեթե երեք տարի, սակայն այդպես էլ ոչ ոք փոխհատուցում չտվեց նրանց:
Հիմա էլ նույն խնդրի առջեւ են կանգնած «Սուրմալու»-ի առեւտրականները: Սակայն նախորդ հրդեհը պետք է ազդակ լիներ, որ այդպիսի վայրերում լինեն անվտանգության հստակ կանոններ կամ գոնե ապահովագրութուն, որի դեպքում տնտեսվարողներն իրենց ավելի հանգիստ կզգան: Սակայն այս ամենի փոխարեն ունենք մի իրավիճակ, որ կրկին տնտեսվարողները մեծ վնասներ են կրում: Իսկ թե ով է փոխհատուցելու նրանց, հայտնի չէ, միայն նրանց առաջարկել են այլ տաղավարներ տրամադրել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։