Ըստ արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2021-ին նավթի գինը կարող է աճել 42%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021-ին, 2020 թվականի համեմատ՝ նավթի գինը կարող է աճել 41,7%-ով: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցում, որը երեքշաբթի ներկայացվել է Վաշինգտոնում ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի կառավարման մարմինների գարնանային նստաշրջանում: Հունվարին հիմնադրամը կանխատեսել էր, որ նավթի գները 2021-ին կաճեն ավելի քան 20%-ով:

Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, նավթի գինը 2021-ին կարող է կազմել մեկ բարելի դիմաց $58,5: Միևնույն ժամանակ, 2025-ի կանխատեսմամբ՝ գնանկումը կկազմի $50,7 մեկ բարելի դիմաց:

«Սա մասնավորապես բացատրվում է պահանջարկի և առաջարկի ժամանակավոր սուղ բալանսով, որը, համաձայն Էներգետիկայի միջազգային գործակալության կանխատեսումների, ակնկալվում է ընթացիկ տարում»,- ասվում է զեկույցում:




Լրահոս