
Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը եղել և լինելու է ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա դրանք եղել և լինելու են Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը, և ես վստահ եմ, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում կզարգանան մեր ժողովուրդների միջև փոխվստահության և դարավոր բարեկամական կապերի հիման վրա», – նշել է Փաշինյանը: