ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինծառայողների ծնողները ներում են գումար շորթողներին. ԱԱԾ աղմուկն ու իրականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Ազգային Անվտանգության ծառայությունը մեծ շուքով կալանավորում է պատերազմի հետեւանքով զոհված զինծառայողների հարազատներից խարդախությամբ գումար շորթած անձանց, դատարանում իրավիճակը այլ է:

Մասնավորապես ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողնեի հարազատները ներում են իրենցից խարդախությամբ գումար շորթած անձանց եւ դատարանում գործը կարճվում է:

Իսկ ինչ քրեասկան գործի մասին է խոսքը: Այսպիսով ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը Արտյոմ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրել, որ նա, աշխատելով «Արմել Գրուպ» ՍՊԸ-ում որպես առաքիչ և փոխադարձ վստահություն ունենալով պահեստապետ աշխատող Մարինե Ավետիսյանի հետ, վերջինիցս տեղեկացել է ԼՂՀ-ում ժամկետային զինվորոկան ծառայության մեջ գտնվող զինծառայող Գագիկ Խաչատուրյանի մասին, ով մասնակցել է 2020թ. սեպտեմբերի 27-ի պատերազմին, 2020թ-ի հոկտեմբերի 2-ից անհայտ կորել է: Նկատելով Մարինե Ավետիսյանի հետաքրքրվածությունը և անհանգստությունը՝ նրան ներկայացրել է, որ ունի ծանոթներ զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց շարքում և առաջարկել է 100.000 ՀՀ դրամ գումարի դիմաց կազմակերպել զինծառայող Գագիկ Խաչատուրյանին հնգորյա ժամկետով արձակուրդ տրամադրելու հարցը`գումարի մի մասը ներկայացնելով որպես ճանապարհածախս, իսկ մյուս մասը՝ փաստաթղթավորման գումար:

Արտյոմ Գրիգորյանը 2020թ-ի հոկտեմբերի 29-ին Երևան քաղաքի Ադոնցի փողոցի 6/2-րդ հասցեի բակում Մարինե Ավետիսյանից պահանջել և ստացել է 100.000 ՀՀ դրամ գումարը: Հետագայում Արտյոմ Գրիգորյանը տարբեր պատճառաբանություններով հետաձգել է Գագիկ Խաչատուրյանի արձակուրդի կազմակերպման հարցը, իսկ 2020 թ-ի նոյեմբեր ամսին Մարինե Ավետիսյանին հայտնի է դարձել, որ Գագիկ Խաչատուրյանը դեռևս 2020 թ-ի հոկտեմբեր 2-ին զոհվել է մարտերի ընթացքում:

Արդյունքում, այս գործը գնացել է դատարան եւ դատարանում Մարինե Ավետիսյանը հայտնել է, որ ամբաստանյալ Արտյոմ Գրիգորյանը վերադարձրել է իրենից վերցրած գումարը, ինքը հաշտվել է վերջինիս հետ և նրա դեմ բողոք, պահանջ չունի և խնդրում է կարճել քրեական գործի վարույթը:

Արդյունքում դատավոր Վաչե Մարգարյանը Արտյոմ Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել է և քրեական գործի վարույթը կարճել՝ ամբաստանյալի ու տուժողի փոխադարձ հաշտության հիմքով:

Քնար Մանուկյան 




Լրահոս